«Հրապարակ». «Հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին»

«Հրապարակ». «Հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին»

ՀՀՇ-ական շրջանի պետական բարձր պաշտոնյաներից մեկն ուշագրավ պատմություն արեց․ «Նոր-նոր էր Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել իշխանության, երբ անսպասելի նախագահական կանչեցին ինձ եւ եւս երկու բարձր պաշտոնյայի։ Տեր-Պետրոսյանը տարբեր հարցեր քննարկելուց հետո հանկարծ ասաց․ «Մի բան էլ՝ սրանից հետո չտեսնեմ, որ Լյուսյային (խոսքը կնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մասին է) որեւէ միջոցառման հետներդ տանեք, առհասարակ՝ հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ իրեն չտեսնեմ էկրանին»»։

Մեր զրուցակիցը «կանանց» թեմայով մի պատմություն էլ Կարեն Դեմիրճյանից պատմեց․ Կենտկոմի քարտուղար եղած տարիներին, երբ Կարեն Սերոբիչը պետք է կարեւոր նշանակում անելիս լիներ, թեկնածուին ասում էր․ «Կնոջդ ասա՝ սեղան դնի, գամ ձեզ հյուր»։ Եվ երբ հյուր էր գնում, հատուկ հետեւում էր ամուսինների փոխհարաբերություններին, եթե նկատում էր, որ կինն է այդ տան գլխավորը, եւ ամուսինը ենթարկվում է կնոջը, երբեք նման մարդուն պատասխանատու պաշտոնի չէր նշանակում։