Ամենից շատ ինչ են ուզում մարդիկ․ ներկայացնում է ՄԱԿ-ը

Ամենից շատ ինչ են ուզում մարդիկ․ ներկայացնում է ՄԱԿ-ը

ՄԱԿ-ում հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե ամենից շատ ինչ են ցանկանում մարդիկ աշխարհում։ Պարզվել է, որ ամենից շատ մարդիկ ակնկալում են կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների փոխգործակցություն, հասանելիություն առողջապահությանը, հիմնական կամ բազային սոցիալական ծառայություններին, հասանելիություն կրթությանը եւ հիգիենայի միջոցներին։

Ամենից գլխավոր կարճաժամկետ կարիքը մարդկանց համար՝ հասանելիությունն է առողջապահությանը, մաքուր ջրին, կրթությանն ու հիգիենայի միջոցներին։ Մարդիկ հատկապես հույս ունեն, որ առաջիկա քսանհինգ տարում առողջապահությանը հասանելիության հետ կապված խնդիրները կլուծվեն։ Առաջնահերթ ցանկություններից է եղել նաեւ աղքատության հաղթահարումը, անհավասարության կրճատումը եւ գործազրկության հաղթահարումը։ Կանանց իրավահավասարությունը նույնպես առաջնահերթ խնդիր է մարդկանց համար։ Հարցմանը ամբողջ աշխարհից մասնակցել է մեկ միլիոն մարդ։