Հիշեք ֆաշիզմի պաշտպանների դեմքերն ու անունները

Հիշեք ֆաշիզմի պաշտպանների դեմքերն ու անունները

Հայաստանում հակահայկական հինգերորդ շարասյունն ազդարարել է հայերի զանգվածային անասնացման գործընթացի հերթական փուլը։

Ընդ որում, Արցախի ոչնչացման գործընթացից հետո, Հայոց Ցեղասպանության խիստ անընդունելի գործընթացներից հետո որոշեցին անցնել արդեն Մեծ Հայրենական Պաատերզմում մեր Հաղթանակի ստորացման գործընթացի գեներացմանը։

Եւ այսպես, Հանրայինի եթերում, փրայմ-թայմի ժամանակ, առանց նեղվելու, ամաչելու, գանգանտվելու, մի խումբ անհայտ ազգության մարդիկ (ներողություն, բայց այդ մարդկանց հայ անվանել չի ստացվում) համատեղ ծավալեցին ծայրահեղ տգետ մի զրույց, որն անվանեցին «քննարկում»։ Ուղղակի ապշեցուցիչ մակարդակի տգիտության և տիեզերական մանիպուլյացիայի հասնող բարվաջանքներ լսեցի, որոնց նպատակը միայն մեկն էր` ստորացնել Հայ ժողովրդի 300000 զոհված հերոսների սխրանքները։ 

Այս հաղորդումը դիտելուց հետո կարդում եմ ֆաշիստական օկուպանտների կողմից բելառուսների Ցեղասպանության վերաբերյալ նյութերը և ուղղակի ցնցվում եմ։

Կարդում եմ...

Կարդում եմ...

Կարդում եմ...

Բելառուսի յուրաքանչյուր երրորդ բնակիչը գազանաբար սպանվել է։ 

Կարդում եմ...

Կարդում եմ... 

Կարդում եմ...

Հատված գրքից. Ըստ Ost ծրագրի, ԽՍՀՄ տարածքում բնակչության 75 տոկոսը պետք է ոչնչացվեր:

Ռուսներ, հայեր, ուկրաինացիներ, բելառուսներ, ղազախներ, վրացիներ, ԽՍՀՄ ժողովուրդների գրեթե բոլոր ներկայացուցիչները:

Մնացածները պետք է միայն «հարկեր վճարեին» և աշխատեին հանուն «Ազատ Եվրոպայի»։ (Ոչինչ չի՞ հիշեցնում.)

Կարդում եմ...

Կարդում եմ...

Կարդում եմ...

Հատված գրքից. 1942 թ նացիստների կողմից գրավված Վիտեբսկի շրջանի գյուղական տանը տեղակայված ՍՍ զորքերի սպա Գյունտեր Ֆալկաուսը գիշերը վերցրել է յոթ ամսական Ալեսյա Բարանչիկին և գլխով հարվածել վառարանի անկյունին՝ կոտրելով երեխայի գլուխը։ 

Երեխան խանգարում էր նացիստ սպային քնել:

Երեխան սովից լաց էր լինում։

Կարդում եմ...

Կարդում եմ...

Կարդում եմ...

Հատված գրքից. Բրեստի ամրոցի պաշտպանության ժամանակ հերոսաբար մարտնչեցին և զոհվեցին Հայաստանի հարյուրից ավելի ներկայացուցիչներ՝ իրենց անունները ծածկելով հերոսության անապական լուսապսակով:

Կարդում եմ...

Կարդում եմ...

Կարդում եմ...

Հատված գրքից. Բելառուսի տարածքում նացիստները ողջ-ողջ այրել են 2754 գյուղերի բնակիչներին` երեխաներին, կանանց, տարեցներին։ 

Կենդանի այրել են:

Ավելի քան 3 միլիոն մարդ ոչնչացվել է ֆաշիստների կողմից միայն 1941-1944 թվականի հատվածում։

Կարդում եմ...

Կարդում եմ...

Կարդում եմ... 

Եւ դրանից հետո ինչ-որ նախկին մարդ մեզ պատմում է, թե ինչ լավ կլիներ, եթե իրականացվեր «Գերտրուդա» նացիստական շինծու նախագիծը, որը իրականում գերմանական հետախուզության «Աբվերի» նախագծերից մեկն էր։ 

Հավերժ փառք այն հերոսներին, ովքեր մեզ փրկեցին ֆաշիզմից:

Եւ․.. հիշեք ֆաշիզմի պաշտպանների դեմքերն ու անունները:

Լավ հիշեք։

Արման Աբովյան