Փաշինյանը ուզում է երկիրը տանել նոր զիջումների ճանապարհով

Փաշինյանը ուզում է երկիրը տանել նոր զիջումների ճանապարհով

Նիկոլ Փաշինյանը իր տված օնլայն ասուլիսի ընթացքում նշեց, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է փնտրում նոր պատերազմ սկսելու համար։ Նոր պատերազմի մասին հայտարարում է մեկը, որը մինչև հիմա ԶՈՒ ԳՇ պետ չի նշանակել։ Այսինքն՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, գլխավոր գործող կառույցի ղեկավար մինչև հիմա չի նշանակվել։ Նոր պատերազմի մասին խոսում է մեկը, ում նշանակած պաշտպանության նախարարը որևէ կապ չունի անվտանգության և պաշտպանության համակարգի հետ։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նոր պատերազմի մասին խոսում է  մի մարդ, որը, ըստ սահմանադրության, ռազամական գործողությունների ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն է՝ իր տեսակով անպատասխանատու և խաբեբա, որը մեկ անգամ արդեն մեր ժողովրդին տարել է ողբերգության։ Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմի հայտարարությունով շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին, որպեսզի մեր երկիրը տանի նոր զիջումների ճանապարհով, ինչը տեսնում ենք և Սյունիքի, և Արցախի՝ Բերձորի հատվածքներում»,- ասաց Աբրահամյանը։