Նորանշանակ նախարարը չհերքեց, որ ամուսինը «Ռեմա» աղանդի հետևորդ է (տեսանյութ)

Նորանշանակ նախարարը չհերքեց, որ ամուսինը «Ռեմա» աղանդի հետևորդ է (տեսանյութ)

Անահիտ Ավանեսյանի՝ առողջապահության նախարար նշանակվելուց հետո մենք գրեցինք, որ Ավանեսյանի ամուսինը հանդիսանում է «Ռեմա» աղանդի կամ կրոնական կազմակերպության քարոզիչ։ Այսօր կառավարության նիստից հետո, երբ Hraparak.am-ը այս թեմայով հարց ուղղեց տիկին Ավանեսյանին, նա չհերքեց այդ տեղեկությունը՝  նշելով. «Ասեմ, որ ամեն անձի կրոնի ազատությունը Սահմանադրությամբ անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»։

-Իսկ այդ աղանդին հարո՞ւմ է, դրա ներկայացուցիչ հանդիսանո՞ւմ է։

-Թույլ տվեք նման հարցերին չպատասխանեմ։

-Պարզապես YouTube-ում մենք Ձեր ամուսնու մասնակցությամբ նմանատիպ տեսահոլովակ ենք տեսել, ուզում ենք հասկանալ՝ ինքն ի՞նչ կրոնական հայացքներ ունի, արդյոք  «Ռեմա» աղանդի հետևո՞րդ է, թե՞ ոչ։

-Թույլ տվեք նման հարցի չպատասխանել։

-Չեք հերքում, այսինքն։

-Ես նման հարցի չեմ պատասխանում։

Մանրամասն՝ տեսանյութում