Որակավորված կադրերի ներգրավման համար Մեծ Բրիտանիան հատուկ իմիգրացիոն կանոններ կսահմանի

Որակավորված կադրերի ներգրավման համար Մեծ Բրիտանիան հատուկ իմիգրացիոն կանոններ կսահմանի

Մեծ Բրիտանիան կգործարկի նոր գնահատման չափանիշներ իմիգրանտների մասնագիտական որակների համար, որը նպատակ ունի բարձրացնել օտարազգի աշխատավորների մասնագիտական որակավորման շեմը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով բրիտանական կառավարության տարածած հայտարարությունը։ Ըստ այդմ, դադարեցվելու է միգրանդների ազատ տեղաշարժը եւ վերականգնվելու է բրիտանական սահմաններին անցակետերի գործունեությունը։ Այս կերպ բրիտանական իշխանությունները մտադիր են ներգրավել ամենալավ եւ բարձր որակավորում ունեցող կադրերին եւ խթանել տնտեսական զարգացմանը։ Նոր կանոնները կգործեն սկսած հաջորդ տարեսկզբից։