Լուկաշենկոն խոստացել է պատվաստվել, բայց միայն բելառուսական պատվաստանյութով

Լուկաշենկոն խոստացել է պատվաստվել, բայց միայն բելառուսական պատվաստանյութով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի քսանին Մինսկի մարզային կլինիկական հիվանդանոցի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է պատվաստվել բելառուսական Առողջապահության նախարար Դմիտրի Պինեւիչի հետ միասին, սակայն պայմանով, որ պատվաստանյութը պետք է լինի բելառուսական։ Լուկաշենկոն նկատել է, որ Պուտինը պատվաստվել է ռուսական «Спутник V» պատվաստանյութով, Բայդենը Pfizer-ով, իսկ ինքը եւ Դմիտրի Պինեւիչը կպատվաստվեն բելառուսական պատվաստանյութով, հենց որ պատրաստ լինի այն։ Նա նաեւ ասել է, որ պատվաստված մարդիկ քիչ են հիվանդանում, իսկ եթե հիվանդանում են, կատաստրոֆիկ ելքեր չեն լինում։