Հարձակում նախագահական նստավայրի վրա. զոհեր կան

Հարձակում նախագահական նստավայրի վրա. զոհեր կան

Սուդանի լրատվամիջոցների երեք աշխատակիցներ զոհվել են Խարտումի նախագահական պալատի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Ըստ տեղեկության, ԱԹՍ-ն պատկանել է Արագ արձագանքման ուժերին, որոնք կոնֆլիկտի մեջ են սուդանի բանակի ստորաբաժանումների հետ։

Որոշ ժամանակ առաջ Սուդանի բանակը հայտարարել է Խարտումի կենտրոնում գտնվող նախագահական պալատի և նույն տարածքում գտնվող մի քանի նախարարությունների շենքերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին։

Արագ արձագանքման ուժերը 2023 թվականի գարնանը գրավեցին պալատը և մայրաքաղաքի մեծ մասը, որից հետո սկսեցին զուգահեռ կառավարություն ձևավորել, հիշեցնում է Reuters-ը։ 

Մինչև 2019 թվականը Օմար ալ-Բաշիրը ղեկավարել է Սուդանը գրեթե 30 տարի։ 

Նրան գահընկեց արեցին զինվորականները, որոնք խոստացան իշխանությունը հանձնել քաղաքացիական կառավարությանը, բայց այդպես էլ չդարձրեցին: