Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրել է Հայաստանին ու իր պահանջները հնչեցրել, փետրվարի 26-ին օկուպացրած Արցախի Ասկերանի շրջանի Իվանյանում իր բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանն ու նրա հովանավորները հավատում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։
Սխալվել են և այսօր էլ են սխալվում։ Նոր տիրոջ փնտրող ու սրա-նրա գրկում պատսպարվող Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է», – հայտարարել է Ալիևը։
Կարծիքներ