«2:0՝ հօգուտ հաճախորդի». տոնական ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից  

«2:0՝ հօգուտ հաճախորդի». տոնական ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից  

 Տարեմուտն իսկական ժամանակն է բիզնեսի զարգացման և ներդրումների համար: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «2:0 հօգուտ հաճախորդի» ակցիայի շրջանակներում առաջարկում է «Շտապ» և «Մինի» վարկատեսակները, որոնք նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:

Շտապեք մասնակցել ակցիային և ստացեք հնարավորություն առաջին 2 ամիսներն առանց տոկոս վճարելու օգտվել նշված վարկատեսակներից: Ակցիան գործելու է մինչև փետրվարի 1-ը: 
 «Շտապ» վարկատեսակը տրամադրվում է մի քանի ժամվա ընթացքում՝ առանց Բանկի կողմից ֆինանսական վերլուծության, մինչև 7 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, անվանական 13-15% տարեկան տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից), իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 12.8-21.36%, մինչև 60 ամիս մարման ժամկետով: 

«Մինի» վարկատեսակը տրամադրվում է մինչև 5 տարի ժամկետով, անշարժ գույքի գրավադրմամբ մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով, տարեկան անվանական 11-13% տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից), իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 12.8-21.36%: Այս վարկի դեպքում տրամադրման պայման է հանդիսանում դրական ֆինանսական վերլուծությունը: 

Քանի որ փոքր բիզնեսի սեգմենտի զարգացումը համարվում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 2019-2021 թվականների թիրախային ուղղություններից մեկը, ինչպես նախատոնական շրջանում, այնպես նոր տարում Բանկը շարունակելու է ներկայացնել բազմաթիվ պրոդուկտներ, որոնք կհետաքրքրեն փոքր բիզնեսը ներկայացնող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին: 
Դիմավորեք Նոր տարին նոր ներդրումներով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, Ձեր ապագա բիզնեսի հուսալի ճանապարհ... 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից