ՄԻԵԴ-ը ընդամենը փոխհատուցում է սահմանելու

ՄԻԵԴ-ը ընդամենը փոխհատուցում է սահմանելու

Չնայած ՄԻԵԴ-ը հանձն է առել «սեղմ» ժամկետում` առաջնահերթության կարգով քննել ՍԴ դատավորների գործը, այնուհանդերձ, «Իմ քայլի» մեր աղբյուրն ասաց. ««Սեղմ»-ը նման կազմակերպությունների համար մինիմում 1 տարի է, եթե չասեմ` անգամ 2 տարուց շուտ չսպասեք ՄԻԵԴ-ի որոշմանը, ընդ որում, որոշումն առավելապես ֆինանսական` չստացած աշխատավարձերի «տեսք» կունենա»:

Այս «լավատեսությունը» սնվում է նրանից, որ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Եվրադատարանի նախագահի հետ եւ իշխանահաճո պայմանավորվածություննե՞ր ձեռք բերել։ «Ոչ, լավատեսությունը բխում է ժանրի կանոններից, ինչի առաջին արարին ականատես եղաք նախօրեին` ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշմամբ»: Ի դեպ, որպես հաջորդ քայլ` իշխանությունները սեւեռված են Հրայր Թովմասյանին դատավորի կարգավիճակից զրկելու խնդրի վրա. ինչո՞ւ չեն համբերում՝ սահմանադրական փոփոխություններով Գերագույն դատարան կստեղծվի, ՍԴ-ն կվերանա` ընդհուպ իշխանության սրտի դատավորները, հարցը մեխանիկորեն կլուծվի, թե՞ «ժանրի կանոնները» նաեւ դա են պահանջում։

«Դժվար է ասել, բայց որ Հրայր Թովմասյանը նոր ՍԴ-ում անելիք չունի, երկրորդ կարծիք լինել չի կարող»: Ի դեպ, նոր ՍԴ-ն, որն արդեն քվորում կունենա, կարող է նիստ հրավիրել եւ դադարեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները, բայց դա բավականին երկար գործընթաց է. նախ` ՍԴ-ն պետք է կարգապահական վարույթ սկսի Թովմասյանի դեմ, ապա դիմի ԱԺ, այնտեղ հարցը քննարկվի, փակ-գաղտնի քվեարկությամբ որոշում կայացվի, հարցն ուղարկվի ՍԴ, որից հետո նոր ՍԴ-ն դադարեցնի նրա լիազորությունները։ «Մեզ համար անհնարին ոչինչ չկա»,- ասաց իմքայլականը: