Իբրահիմովիչը առաջարկ է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայից

Իբրահիմովիչը առաջարկ է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայից

Շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով այս ամիս կստանա ազատ գործակալի կարգավիճակ, կստանա առաջարկ Անգլիայի Պրեմիեր լիգայից։ Ինչպես գրում է Daily Express-ը, Իբրահիմովիչով հետաքրքրված է «Էվերտոնը»։ Նրան առաջարկվել է պայմանագիր 4,7 միլիոն դոլարի չափով՝ մեկ սեզոնի հմար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչով հետաքրքրված էր նաեւ «Միլանը», որտեղ նա հանդես է եկել 2010-12 թվականներին։