Պատանդի կարգավիճակով գալու եմ դատարան միայն մեկ նպատակով․ Չալաբյան

Պատանդի կարգավիճակով գալու եմ դատարան միայն մեկ նպատակով․ Չալաբյան

Դուք երկու օր առաջ  ինձ անձնական ազատությունից զրկել եք առանց  վկայակոչելու որևէ փաստական հիմք, այս որոշման մեջ  որևէ փաստական հիմք չկա, բացի ձեր սուբյեկտիվ վերլուծությունից: Այս մասին քիչ առաջ դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին ասաց հասարարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, որը նախորդ նիստին երկրորդ անգամ կալանավորվեց՝ այս անգամ երեք ամսով։

«Այս որոշմամբ ոչ թե ես կալանավոր եմ, այլ այս  երկրում գործող վարչակարգի պատանդի կարգավիճակում եմ։ Ունենալով պատանդի  կարգավիճակ, ես այցելելու եմ այս դատական լսումներին միայն մեկ  նպատակով։  Ես այս դատարանի  իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն այցելում եմ այս լսումներին, որպեսզի հասարակությանը ներկայացնեմ մեր անմեղության բոլոր ապացույցները»,- ասաց Չալաբյանը։