Աննա Հակոբյանը Էրատոյին շպրտել է մ.թ.ա. «5-8»-րդ դարեր

Աննա Հակոբյանը Էրատոյին շպրտել է մ.թ.ա. «5-8»-րդ դարեր

Վարչապետի կին Աննա Հակոբյանը այսօր գրառում է արել իր «Էրատո» ջոկատի մասին` նշելով, որ ջոկատը կոչվել է մ.թ.ա 5-8-րդ դարերի հայոց թագուհի Էրատոյի անունով: Նախ նշենք, որ եթե մեր թվարկությունից առաջվա մասին է խոսքը, ապա ոչ թե 5-ից 8, այլ 8-ից 5-րդ դարեր պետք է լինեն, քանի որ թվագրումը նվազման կարգով է ընթանում մինչև Քրիստոսի ծնունդ:

Բացի այդ, Էրատո թագուհին Արտաշեսյանների տոհմի վերջին գահակալն է, նրա մահվան կոնկրետ թիվը անհայտ է,  համարվում է, որ նա մահացել է մեր թվարկության 12-րդ տարուց հետո: Փաստորեն Աննա Հակոբյանը շուրջ 500 տարի ավելի է ծերացրել Էրատո թագուհուն: