16 հոգով 20 հատ տեղեկա՞նք են պատրաստել. Հրաչյա Սարգսյանը բարկացավ

16 հոգով 20 հատ տեղեկա՞նք են պատրաստել. Հրաչյա Սարգսյանը բարկացավ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ  քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը ներկայացրեց, որ մեկ շաբաթվա կտրվածքով վարչական շրջանների կողմից եկամուտների վարչություն են ներկայացվել 1133 անձի ժամկետանց պարտավորութունների վերաբերյալ տվյալներ։ Ընդ որում՝ Մալաթիա վարչական շրջանում՝ 20-ը, Աջափյակում՝ 29-ը: 

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց. «Մալաթիան 20 անձի վերաբերյալ, էդ 20-նն էր, հաջորդ շաբաթ էլ չեք տալո՞ւ: Քանի՞ հոգի աշխատող ունի եկամուտների վարչությունում»։

Ջհանգիրյանը պատասխանեց` վարչական շրջանի եկամուտների վարչությունն ունի 16 աշխատակից։

«16 հոգով 20 հատ տեղեկա՞նք են պատրաստել»,-արձագանքեց Հրաչյա Սարգսյանը։