Փաշինյանի ու Ալիևի հետ այսօրվա հանդիպումը շատ կարևոր է․ Միշել

Փաշինյանի ու Ալիևի հետ այսօրվա հանդիպումը շատ կարևոր է․ Միշել

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօր կայանալիք հանդիպումը շատ կարևոր է»։ Այս մասին լրագրողներին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Քիշնևում ընթացող Եվրոպական քաղաքական 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Այսօր կարևոր հանդիպում կա։ Մի քանի շաբաթ առաջ ես հնարավորություն ունեցա Բրյուսելում հանդիպել ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, և ես հույս ունեմ, որ այս հանդիպումը հնարավորություն կընձեռի՝ վերահաստատելու երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,- ասել է նա։