Կինը վերակենդանացել է սեփական հուղարկավորության ժամանակ ու հետո մահացել հիվանդանոցում

Կինը վերակենդանացել է սեփական հուղարկավորության ժամանակ ու հետո մահացել հիվանդանոցում

Հնդկաստանի Օդիշա նահանգում կինը, ում համարել են մեռած, վերակենդանացել է սեփական հուղարկավորության ժամանակ։ Այս մասին հայտնում է Odisha TV-ն։ Իրականում նա եղել է գիտակցությունը կորցրած, քանի որ մի քանի օր քաղցած է մնացել։ Հարազատներն ու համագյուղացիները կարծել են, որ մահացել է, ու տարել են գերեզմանատուն՝ դիակիզման։ Մինչ պատրաստել են դիակիզման խարույկը, կինը սկսել է ուշքի գալ։ Ահազանգել են շտապ բուժօգնություն։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն որոշ ժամանակ անց մահացել է։