«Եվրատեսիլ»-ի բեմում եմ ոչ միայն որպես արտիստ, այլև որպես հայ՝ նրանց ուժը կրելով իմ սրտում. Պարգ

«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Պարգը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ ի նշան հարգանքի 1915 թ․-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի:
«Երևանն այսօր անձրևոտ է, երկինքը, ասես, վշտակցում է մեզ:
Ապրիլի 24-ը պարզապես օր չէ, դա վերք է, որն ապրում է յուրաքանչյուր հայի սրտում։ Այսօր մենք հիշում ենք 1,5 միլիոն հոգիներին, որոնք զոհվել են Հայոց ցեղասպանության հետևանքով: Մենք տանում ենք նրանց ցավը, նրանց լռությունն ու պատմությունը:
Այս տարի ես «Եվրատեսիլ»-ի բեմում եմ ոչ միայն որպես արտիստ, այլև որպես հայ՝ նրանց հիշատակը կրելով իմ ձայնում, նրանց ուժը՝ իմ սրտում:
Մենք մինչ օրս կանք, մենք ապրում ենք, մենք ծաղկում ենք, մենք ողջ ենք մնացել»,-ինստագրամյան «սթորի» բաժնում գրել է արտիստը, որը «Եվրատեսիլ»-ում կատարելու է «Survivor» երգը. այն թարգմանաբար նշանակում է «Ողջ մնացածը», «Փրկվածը»:
Կարծիքներ