ԱՄՆ-ն դժգոհ է Թուրքիայից
Միացյալ Նահանգներն անհանգստացած է, որ ՀԱՄԱՍ խմբավորումը կարող է ֆինանսական օգնություն ստանալ Թուրքիայում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ Ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, որը համակարգում է ֆինանսական ահաբեկչության դեմ պայքարը, հայտնել է, որ թուրքական կողմի ներկայացուցիչների հետ քննարկում է եղել այս հարցով, որի ընթացքում Միացյալ Նահանգների անունից ինքը խոր մտահոգություն է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը Թուրքիայում ֆինանսական հանգանակություններ է իրականացնում, հնարավոր է նաեւ խախտելով թուրքական պետության օրենսդրությունը։
Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է նաեւ, որ Թուրքիան ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման հարցում կարեւոր տեղ է զբաղեցնում եւ ամենայն հավանականությամբ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը ներկայումս պատերազմը շարունակելու համար ֆինանսական միջոցների խիստ կարիք ունի։
Կարծիքներ