ԱՄՆ դեսպանը Եռաբլուրում է

ԱՄՆ դեսպանը Եռաբլուրում է

Բարձրաստիճան պաշտոնյաները սկսում են այցելել Եռաբլուր։ Քիչ առաջ այստեղ ժամանեց նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ ԱՄՆ դեսպանը մոտեցավ զոհված զինծառայողների ծնողներին , զորակցություն հայտնեց նրանց։

Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ այս օրը ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։