Ֆրանիայում մոլեգնում է «Ամելի» փոթորիկը
Հանգստյան օրերն անհանգիստ են անցել Ֆրանսիայի արեւմտյան հատվածում։ Այստեղ սկսել է մոլեգնել «Ամելի» փոթորիկը։ Առանց էլեկտրամատակարարման են մնացել տասնյակ հազարավոր տներ։ Այս մասին հայտնում է enovosty.com-ը։
Օդերեւութաբանները հայտարարել են, որ 14 դելարտամենտներում առկա է վտանգի նարնջագույն մակարդակ։ Այդ բոլոր դեպարտամենտները գտնվում են օվկիանոսամերձ տարածքներում։ Առատ տեղումներ են սպասվում նաեւ հարավարեւելյան շրջաններում։ Արկաշոնում քամու ուժգնությունը եղել է 163 կմ/ժ։ Եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով չեղարկվել են մի քանի երկաթուղային չվերթներ դեպի Նոր Աքվիտանիա։
Կարծիքներ