Կռվել չգիտեն. միակ բանը, որ կարող են անել, ահաբեկելն է․Զելենսկի

Կռվել չգիտեն. միակ բանը, որ կարող են անել, ահաբեկելն է․Զելենսկի

Ռուսաստանը գրեթե ամենժամյա հարվածներ է հասցնում ազատագրված Խերսոնին և մարզի այլ հատվածներին։ Ահաբեկչությունը միակ բանն է, ինչ ռուսները գիտեն անել։

Այդ մասին նոյեմբերի 24-ի երեկոյան տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նման ահաբեկչություն սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ ռուսական բանակը ստիպված եղավ փախչել Խերսոնից։ Սա պարտվողների վրեժն է։ Նրանք կռվել չգիտեն։ Միակ բանը, որ նրանք առայժմ կարող են անել, ահաբեկելն է»,- ասել է պետության ղեկավարը։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը դեգրադացվել և հասել է ահաբեկչության մակարդակի։

«Միայն մեր հողերի ազատագրումը և Ուկրաինայի անվտանգության հուսալի երաշխիքները կարող են պաշտպանել մեր ժողովրդին ռուսական ցանկացած էսկալացիայից։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ: Շուտով կարևոր նորություններ կլինեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։