Բելառուսում արժանապատությունը հաղթեց վախին․ Իլյա Յաշին

Բելառուսում արժանապատությունը հաղթեց վախին․ Իլյա Յաշին

Ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների, եւ դրան հետեւած բողոքի ցույցերի մասին։ Նա մի շարք դիտարկումներ է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորեւ․

1․ Լուկաշենկոն ջախջախիչ պարտություն է կրել։ Բազմաթիվ ընտրատեղամասերում պարզապես վախեցել են կեղծել ամփոփիչ արձանագրությունները եւ հաստատել, որ Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը։ Նման արդյունք արձանագրել է նաեւ անկախ էքզիտպոլը։ Սակայն դա չի խանգարել, որ ԿԸՀ-ն զանգվածային կեղծիքների գնով հայտարարի, որ Լուկաշենկոն հաղթել է 80 տոկոս քվեներով։

2․Բելառուսում չափազանց խիստ եւ դաժան ռեժիմ է։ Ներկայումս գործող ոստիկանական պետությունը եւ անհամաձայնություն ունեցողների բազմամյա ճնշման պրակտիկան շարունակվում է։ Լուկաշենկոն տարիներով կառուցել է մի համակարգ, որը թույլ կտա նրան պահել իշխանությունը, նույնիսկ եթե նա ամբողջությամբ կորցրած լինի ժողովրդի վստահությունը։

3․Բելառուսի քաղաքացիները արժանի են խորը հարգանքի։ Նրանք հիանալիորեն գիտեին, թե ինչով են վերջանալու բողոքի ցույցերը եւ չէին կասկածում, որ Լուկաշենկոն պատրաստ է արյան գետեր հոսեցնել, հանուն այն բանի, որ պահպանի իշխանությունը։ Այդուհանդերձ, նրանք դուրս եկան հրապարակներ եւ բառացիորեն փամփուշտների տակ անձնուրացորեն եւ խիզախությամբ դիմադրեցին։ Արժանապատվությունը հաղթեց վախին։