Ով է ամենաթանկ վճարվող մարզուհին․ հայտնի է նրա անունը

Ով է ամենաթանկ վճարվող մարզուհին․ հայտնի է նրա անունը

Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական անցյալ տարի վաստակել է 37,4 միլիոն դոլար եւ դարձել ամենաթանկ վճարվող մարզուհին աշխարհում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Forbes-ի տվյալները։ Նա 1,4 միլիոն դոլարով ավելի է վաստակել, քան ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով չորս տարի ղեկավարել է այդ աղյուսակը։ Անցյալ տարի ամենաթանկ վճարվող մարզուհի էր ճանաչվել Մարիա Շարապովան՝ 29,7 միլիոն դոլար ցուցանիշով։