Փաշինյանին ու Ծառուկյանին հարգում եմ, բայց իմ միտքն ունեմ. Խաչատուր Սուքիասյանը մասնակցում է հանրահավաքին

Փաշինյանին ու Ծառուկյանին հարգում եմ, բայց իմ միտքն ունեմ. Խաչատուր Սուքիասյանը մասնակցում է հանրահավաքին

Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցում է նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը, ում անունն, ի դեպ օրերս անընդհատ շրջանառվում է Փաշինյանի հանրահավաքներին «մարդ բելելու» հարցում։

Հարցին, թե ինքն անձամբ քանի հոգու է ապահովել ընթացող հանրահավաքի համար, Սուքիասյանը պատասխանեց, թե դրանք նախկինների ոճերն են ու պետք է մոռանալ նախկին բոլոր «խոճերը» և անցնել նորին։

«Նախկինում ստիպողաբար էր, այս երեք տարիների ընթացքում մարդիկ իրենց գիտակցությամբ են առաջնորդվում»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։ 

Դիտարկմանը, թե «Սիլ Կոնցեռնի» աշխատակիցները գիտակցաբա՞ր են եկել միտինգին, ասաց տեղյակ չէ, թե կոնցեռնից ովքեր են եկել հանրահավաքին։

«Ես գիտեմ՝ «Սիլ կոնցեռնում» առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդիկ են աշխատում»։

Լրագրողների դիտարկմանը, թե այս պահին խնամին էլ Բաղրամյան պողոտայում է հանրահավաք անում՝ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած չէ՝ գործարարը արձագանքեց։

«Գիտե՞ք՝ ես ունեմ միտք, ծրագիր, պատկերացում, թե Հայաստանը ինչ ձևով պետք է զարգանա։ Բոլոր իմ բարեկամներին հարգում եմ՝ և պարոն Փաշինյանին, և Ծառուկյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ունեմ իմ միտքը»։