Պորյեն ցանկանում է մենամարտել Մաքգրեգորի հետ

Պորյեն ցանկանում է մենամարտել Մաքգրեգորի հետ

Խառը տիպի մենամարտերի մարզիկ Դասթին Պորյեն հայտարարել է, որ մտադիր է մենամարտի դուրս գալ Բացարձակ մենամարտերի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ։ Այս մասին հայտնում է MMAJunkie-ն։ «Իմ աստղը երբեք այնքան վառ չի փայլել, ինչպես հիմա։ Ես կուզենայի մանեմարտել Մաքգրեգորի հետ, որն ինձ երջանկություն կբերի։ Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ, քանի որ մարտը շատ փող կբերի UFC-ին, քանի որ շատ մարդիկ են ցանկանում իռլանդացու վերադարձը։ Եթե նա ուզենա վերադառնալ չեմպիոնության, ապա այլ ելք չունի, քան մարտի բռնվելը»,- ասել է Պորյեն։