Մնացել է Արփիի բանկային 8000 դրամի հույսին

Մնացել է Արփիի բանկային 8000 դրամի հույսին

Փաշինյանը հայտարարագիր է ներկայացրել, որ «ճիփ-ճերմակ է», բայց փաշինյանների հայտարարագրերի մասին ֆեյսբուքյան  օգտատերերից մեկը կասկած է հայտնել․

«Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են»։ Ու դա պատճառ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը սկսի արդարանա, թե բա՝ եթե նկատի ունեք «այլ եկամուտներ» փակ տողը, այդ տողը ես չեմ փակել, այլ ԿԿՀ-ն և այդ տողը փակ է ոչ միայն իմ, այլև բոլոր հայտարարագրերում, որովհետև այդպես է սահմանված օրենքով։ Ես հիմա բացեցի իմ հայտարարագրի օրիգինալը և այդ փակված տողում գրված է ԱՐՓԻ ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԻ այլ եկամուտներ՝ ԱՄԻՕ բանկ Հայաստան, 0010 Երևան, Նալբանդյան փող․, 48 շենք, Բանկի հաճախորդ = 8, 423․ 4։ Այսինքն ութ հազար չորսհարյուր քսաներեք դրամ, ութ լումա ունի։ Խնդրեմ, ուրիշ հարց ունե՞ք»։ 

Նախ չհասկացա՝ ինչու՞ է ԱՐՓԻ ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԻ բոլոր տառերը գրված մեծատառով։ Հայրենյաց հերոսներին նսեմացնելով, փոքրացնելով, բոլոր մեծատառերը շնորհել է իր աղջկան։ Բայց ավելի հետաքրիր բան կա։ Օգտատերերից մի ուրիշը, կարդալով Փաշինյանի «արդարացումները» , գրում է․ 

Հարգելի Վարչապետ։ Սովորաբար «արդարանում են» այն դեպքում, երբ թաքցնում են ինչ-որ բան։
Չեք կարծու՞մ, որ նման "բաց" մոտեցումը կարող է բացասական հետևանք ունենալ։
Կարծում եմ, որ գրառումը Նիկոլ Փաշինյանի մտահղացումն է, որովհետև վարչապետ բառը գրել է մեծատառով։ Ազգային ժողովում էլ է այդպես։ ՔՊ-ականներին որսում եմ սկզբից, երբ ասում են՝ մեծարգո վարչապետ։  Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այդ գրառմանը․ 
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան 

Հարգելի Աշոտ Ղարագյոզյան, ես պատասխանում եմ քաղաքացու հարցին: Կարծում եմ սխալ կլինի չպատասխանելը, մանավանդ որ ես եմ հետաքրքրվել, թե ինչ հարց ունի ինքը:

Պատկերացնու՞մ եք, քաղաքացին հազար ու մի հարց ունի, հազար ու մի կարևոր հարց է բարձրացնում, ոչ մի հարցի չի պատասխանում։ Միայն արձագանքում է այն հարցին, երբ իր եկամուտը թաքցվելու մասին է խոսվում։ Եվ երբ այն նրբորեն ակնարկում է մտերիմը։ Հանկա՜րծ մեկնումեկը չմտածի, որ ինքը թաքցված երկամուտ ունի։ Նման է այն բանին, երբ մարդու ցավող կետին են խփում։ Իսկ իր համար ցավող միակ կետը իշխանությունն ու եկամուտն է։ Ուրիշ ցավ չունի՝ հայրենիքի, անվտանգության զգացողություն․․․ Եվ զարմանալի չէ, երբ նրա էջում մարդիկ համարյա լացում ու ասում են․  «Մի՞գուցե մտածեք,  թե ինչպես պաշտպանեք մեր պետությունն ու պետականությունը, չէ՞ որ «հպարտ քաղաքացին ձեզ ու ձեր ղեկավարությանն է վստահել մեր երկրի ապագան»։ 

Նման բազմահազար հարցերը նրա համար առոչինչ են։ Իրեն անհանգստացնում է միայն սեփական եկամուտը թաքցնելու հարցը։ Կլինեն 2018-ից մնացած «էկզեմպլյարներ» , նմուշներ, ովքեր կհավատան, որ իրենք մնացել են Արփիի բանկային 8000 դրամի հույսին։