Ռուստամ Բադասյանը եւս մեկ դատավորի «պատժելու» միջնորդություն է արել

Ռուստամ Բադասյանը եւս մեկ դատավորի «պատժելու» միջնորդություն է արել

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից։

Նրա դեմ վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Ռոբերտ Դավթյանի հաղորդումները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
Վերջինս ուսումնասիրելով հաղորդումները՝ կարգապահական վարույթ է հարուցել Փոլադյանի դեմ եւ միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Միջնորդության քննության կապակցությամբ ԲԴԽ-ի նիստը նշանակվել է հունիսի 11-ին։

Փաստաբանը,որը հաղորդումներ ներկայացնողն է, մեզ հետ զրույցում ասաց, որ դեռեւս ոչինչ չի կարող ասել, թե ինչի մասին է խոսքը, քանի որ ինքը գաղտնիության վերաբերյալ ստորագրություն է տվել, միայն ավելացրեց, որ խոսքը մի դատական գործի մասին է։

Փորձեցինք կապ հաստատել դատավորի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
Նշենք, որ Ռուստամ Բադասյանը նախարար նշանակվելուց հետո մի քանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։