Մենք էսքան ցավագին հպարտություն չէինք ուզում, մենք ուզում էինք, որ...

Մենք էսքան ցավագին հպարտություն չէինք ուզում, մենք ուզում էինք, որ...

Աննա Գրիգորյանը գրել է.

Դու գիտես, թե քեզ ինչքան եմ սպասում, ինքան եմ կարոտել ու ինչքան եմ սիրում… 42 օր մահը աչքերովդ տեսել ես, էն անմեղ ու միամիտ աչքերովդ, բայց միայն պատերազմի դադարի օրը զգացիր անմահությունը…

Քեզ հետ խոսելիս մինչև հիմա կրա կոցների ձայները զրնգում են ականջներումս ու չեմ ուզում երբեք մոռանալ այդ ձայների ներքո քո ծիծաղը Գոգս… Շուշին տարավ քեզ մեզանից, տարավ ավելի վերև, տարավ դեպի հավերժություն… Ընկար մարտում՝ հաղթանակի երազանքը սրտումդ, այդպես էլ չիմանալով, որ 42 օրվա պայքարդ, ամեն թիզ պահածդ հողը հանձնված է թշնամուն, այն թշնամուն՝ ում տանկերըսարսափում էին քեզնից ու քո զենքից… Գոգս հասցրեց թշնամու տանկեր ոչնչացնել… Գոգս, ինձանից անբաժան Գոգս.. Մանկությանս հոգի, պատանեկությանս հոգի՝ հիմա էլ հոգուս անտանելի ու անմեկնելի ցավ տված Գոգս, բա մենք ո՞նց դիմանանք… Արցախում կար մի ԳՈԳԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ու էն անունը, որ դու ես թողել չի’
մոռացվի երբեք։

Անասելի հպարտ եմ ու հպարտ ենք Գոգ, բայց մենք էսքան ցավագին հպարտություն չէինք ուզում, մենք քեզ էինք ուզում, որ գաս տուն, որ մեր կիսատ թողած ու պլանավորած գործերը մինչև վերջ կատարեինք…