Ինչ ակնկալիքներ ունի Ուկրաինան Արեւմուտքից

Ինչ ակնկալիքներ ունի Ուկրաինան Արեւմուտքից

Financial Times (FT) պարբերականը գրում է, որ Ուկրաինան ակնկալում է, որ որպես անվտանգային ուժեր Արեւմուտքը կարող է Ուկրաինա ուղարկել մինչեւ հիսուն հազարանոց զորակազմ։ 40-50 հազարանոց զորակազմը, ըստ ուկրաինական կողմից, կարող էր գործել որպես անվտանգության կոնտինգենտ ռազմաճակատում, որը ձգվում է ավելի քան հազար կիլոմետր։ Կիեւում կարծում են, որ այս տարբերակը լիովին իրագործելի է, թեեւ Զելենսկին հայտարարել էր, որ եթե Եվրոպան ցանկանում է արդյունավետ զսպում, ապա կպահանջվի ոչ պակաս, քան 200 հազարանոց կոնտինգենտ։

Զորակազմը եթե ուղարկվի էլ, պետք է ուղարկվի պատերազմի դադարեցումից հետո, երբ ռազմաճակատը կվերածվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի բաժանարար գծի։ Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ եւ առաջնորդներ, ինչպես օրինակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, քննարկել են նման առաքելություն ուղարկելու հնարավորությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն էլ չի բացառում, որ երկու հարյուր հազարանոց խաղաղարար զորքեր կարող են տեղակայվել Ուկրաինայում, սակայն այդ զորակազմը պետք է բացառապես ներկայացված լինի եվրոպացիներից։