Արցախում զինծառայողը կրակել է իր վրա

Արցախում զինծառայողը կրակել է իր վրա

Քիչ առաջ Hraparak.am-ը տեղեկություն ստացավ, որ Արցախում` դիրքերից մեկում զինծառայող է վիրավորվել: Մեր տեղեկությամբ` զինվորը կրակել է ինքն իր վրա և վնասվածք հասցրել սրտի շրջանում: Զինվորը, որի անունը Նվեր Ավետիսյան է, հոսպիտալացվել է: Թե ինչն է եղել պատճառը, դեռևս հայտնի չէ: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց մեր տեղեկությունը` ասելով. «Դեպք կա բայց կոնկրետ ինքն ինչ է եղել կարծում եմ ոչ մեկ դեռ չի կարող ասել։ Նախնական զենքի կանոնների խախտում է»: