Բենզեման բաց կթողնի «Ատալանտայի» դեմ հանդիպումը

Բենզեման բաց կթողնի «Ատալանտայի» դեմ հանդիպումը

Ինչպես գրում են իսպանական մարզական հեղինակավոր պարբերականները, Մարդիդի «Ռեալի»  ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման օրերս ստացած մկանային վնասվածքից դեռևս չի ապաքինվել, ուստի թիմի հետ չի մեկնելու Իտալիա՝ «Ատալանտայի» հետ հանդիպման համար։

Թեպետ շրջանառվող լուրերի համաձայն՝ Բենզեման գրեթե ապաքինվել է, բայց ասում են հարձակվողին Մադրիդում թողնելու որոշումը վերջին պահին կայացրել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ ռիսկի չդիմելու  համար։

«Ատալանտա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, հիշեցնենք, կայանալու է չորեքշաբթի՝ Երևանի ժամանակով 23։55-ին։