ՄԻԱՎ-ով վարակված փոքրիկը դեռ 1 տարեկան է. ՔԿ-ն պարզում է վարակվելու հանգամանքները | «Հրապարակ» 01.11.2019

ՄԻԱՎ-ով վարակված փոքրիկը դեռ 1 տարեկան է. ՔԿ-ն պարզում է վարակվելու հանգամանքները | «Հրապարակ» 01.11.2019

Քննչական կոմիտեն քննություն է տանում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքի հանգամանքները:

Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունը ստացել է քաղաքացու՝ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը, որ օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ը անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժում է ստացել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:

Երեխայի ծնողների մոտ ՁԻԱՀ չի հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:  

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»