Եւս մի ռեկտոր հեռացավ

Եւս մի ռեկտոր հեռացավ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հոգեբարձունների խորհրդի երեկ ծածուկ փոխել են ռեկտորին։ Հոգաբարձուների խորհրդի նիստում քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ՝ 27 կողմ, 3 ձեռնպահ, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Եղիազար Վարդանյանի թեկնածությունը առաջադրվել է գիտխորհրդի  առաջարկով։

Հիշեցնենք, որ արդեն նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, 2014 թվականից զբաղեցնում է ռեկտորի պաշտոնը, Հայաստանի շինարարների միության նախագահն է։ Նա 67 տարեկան է։ Վերջին շրջանում նրա դիսերտացիայի հետ կապված էլ աղմուկ կար՝ գրագողության մեղադրանքներով։

Մեր հարցին ի պատասխան, թե ինչ հիմքերով են ռեկտորին փոխել, ասացին, որ նրա հետ պայմանագրի ժամկետն էր ավարտվել։ Բայց ակնհայտ է, որ եւս մի բուհում ռեկտոր փոխվեց, թե դա ինչ պատճառաբանությամբ է արվում՝ հարցի երկրորդ կողմն է։