Եղբոր աղջկա շնորհավորանքը

 Եղբոր աղջկա շնորհավորանքը
 Եղբոր աղջկա շնորհավորանքը
 Եղբոր աղջկա շնորհավորանքը

Թե ովքեր շնորհավորեցին ՀՀ Երկրորդ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65- ամյակը,  մամուլում այնքան մանրամասն քննարկվեց, որ հիշեցնելու կարիք չկա։ Միայն մի փոքրիկ դիտարկում՝ փոքրիկ ձնագունդը գլորվելով, մեծանում, ահագնանում է։ Ու այն մարդիկ, ովքեր թեկուզ անցյալ տարի չէին բարձրաձայնում իրենց շնորհավորանքի մասին, այսօր արդեն բարձրաձայնում են։ Քաղաքական նման պայմաններում, չբացեմ փակագծերը, թե ինչպես են վարկաբեկում այլախոհներին, դրանք շնորհավորանք չեն, բառիս բուն իմաստով աջակցություն են։ Մարդիկ չեն թաքնվում, պարզ ճակատով ողջունում են նրան․․․

Ու այդ ձնագունդը չի կանգնելու, սարից գլորվելով իջնում է։ Այսօր դժվար է ժխտել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն չի ունենալու։ Եվ «դարն անցել է հայհոյող, վարկաբեկող ֆեյքային» ապստամբությունների։ Հարկավոր է ահագնացող ձնագնդի դեմ ավելի լուրջ բան, որը, ցավոք, տեսադաշտում չի երևում։

Իսկ ես քաղաքական դաշտից դուրս փնտրում էի մի տող, որպեսզի իմանայի՝ հարազատները ինչպես են շնորհավորել Ռոբերտ Քոչարյանի  ծննդյան օրը։ Ֆեյսբուքյան նրանց էջերին էի նայում, ոչ մի տող։ Տեղադրված էր միայն Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը և ոչ մի բառ։ Մինչ մամուլն աղմկում՝ տարբեր մեկնաբանություններ էր անում Պուտինի շնորհավորանքի մասին, հարազատները զարմանալի կարգապահությամբ լուռ են։ Սովորաբար նման իրավիճակներում զգացմունքայնությունը հորդում է, ինչքան էլ ցանկանաս թաքցնել, բայց նրանց մոտ դա հաջողվում է։ Եղբոր աղջկա՝ Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան էջում էր միայն փոփոխությունը։ Հանել էր իր նկարը ու տեղը գրել՝ ծնունդդ շնորհավոր Արցախի հերոս։ Գլխավոր նկարում նույնն էր գրված՝ ծնունդդ շնորհավոր Արցախի հերոս։  Տեղադրված է սլայդում։

Եղբոր աղջիկն այս կերպ էր շնորհավորել։