Ընկերոջը ապահով հասցնում է հոսպիտալ և կորցնում գիտակցությունը

Ընկերոջը ապահով հասցնում է հոսպիտալ և կորցնում գիտակցությունը

Նոյեմբերի 6ին կլրանար նրա 19ամյակը, Արա Էդգարի Խաչատրյան։ Հադրութում էր ծառայում, հոկտեմբերի 10 ին'  հրադադրից ժամեր առաջ, թշնամին ամբողջ ուժով հարձակվել է Հադրութի վրա։Թեժ մարտեիրի ընթացքում բեկորային վիրավորում է ստացել, սակայն չի դադարել կռվել, այլ օգնել է ծանր վիճակում գտնվող զինակից ընկերոջը՝ փորձելով հասցնել ապահով վայր, երկար են գնում մոտ 5կմ, չդադարելով ոգեշնչել զինակցին, որ դեռ վերադառնալու են ու շարունակեն իրենց մարտը, ամեն ինչ լավ է ավարտվելու, հզոր ենք։

Ընկերոջը ապահով հասցնում է հոսպիտալ և կորցնում գիտակցությունը։ Ու մենք էլ կորցնում մեր մանկության ընկերոջը, ինքն էլ լրացնում  է հայրենիքի պաշտպանների շարքերը։                                                             ՓԱ՛ՌՔ և ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

Նարե Ամիրխանյան