Ոստիկանը հրաժարվել է Փաշինյանի հետ մեկնել Սյունիք, եկել է Քոչարյանի հետ հանդիպմանը

Ոստիկանը հրաժարվել է Փաշինյանի հետ մեկնել Սյունիք, եկել է Քոչարյանի հետ հանդիպմանը

Գրել էինք, որ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Ավշարում է, հանդիպում է իր համակիրների հետ։ Քիչ առաջ ոստիկան մոտեցավ ու ելույթի հնարավորություն խնդրեց։ Նա տեղեկացրեց, որ հրաժարվել է Փաշինյանի հետ մեկնել Սյունիքի, փոխարենը եկել է երկրորդ նախագահի հետ հանդիպմանը։

«Ես կոչով դիմում եմ ոստիկանապետին, որպեսզի նա վերջապես վերջ տա այս խեղկատակությանը։ Ոստիկանապետը չպետք է կատարի Փաշինյանի հրամանները։ Էսօր ես էլ զինված պետք է լինեի Սյունիքում, բայց չեմ գնացել, եկել եմ այստեղ։ Ես հասկանում եմ՝ ինչ է կատարվում, ինչ վիճակում է երկիրը, դրա համար եմ դիմել այս քայլին»,- ասաց նա։