Դատարանը անփոփոխ է թողել Ղրղզստանի նախկին նախագահի դատավճիռը

Դատարանը անփոփոխ է թողել Ղրղզստանի նախկին նախագահի դատավճիռը

Բիշքեկի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել Ղրղզստանի նախկին նախագահ Ալհմասբեկ Աթամբաեւի դավաճիռը, կայացված նրա կողմից քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւին ազատ արձակելու հետ կապված գործի առնչությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով դատարանի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը նախկին նախագահին դատապարտել էր 11 տարվա եւ երկու ամսվա բանտարկության նշված գործի հետ կապված։ Նախկին նախագահի պաշտպանները բողոքարկել էին վճիռը վերադաս՝ քաղաքային ատյանին։