Դավիթ Անանյանը կրկին ուզում է Արմեն Օհանյանի ձեռքը զենք տալ

Դավիթ Անանյանը կրկին ուզում է Արմեն Օհանյանի ձեռքը զենք տալ

Ինչպես հայտնի է, ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է մաքսային եւ հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու եւ օգտագործելու իրավունք ունեցող մաքսային եւ հարկային ծառայողների պաշտոնների ցանկը:

Ըստ նախագծի՝ նշված ցանկի զենք կրելու իրավունք կունենան՝ ՊԵԿ նախագահը, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ գլխավոր քարտուղարը, վարչության պետերը, վարչության պետի տեղակալները, բաժինների, բաժանմունքների եւ հերթափոխերի պետերը, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ծառայողները, ներքին անվտանգության վարչության ծառայողները, մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները եւ քննչական վարչության ծառայողները:
ՊԵԿ-ը ցանկանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող 400 միավոր զենք եւ զինամթերք: 

Բանն այն է, որ այժմ էլ ՊԵԿ-ում աշխատում են անձինք, որոնց վրա արդեն իսկ կան քրեական գործեր՝ կապված զենքով քաղաքացիների վրա կրակելու հետ։ Շենգավիթի հարկայինի պետ Արմեն Օհանյանին 2007 թվականին մեղադրանք էր առաջադրվել, մեքենան կայանելու թեմայով վիճաբանության ընթացքում ծառայողական «Մակարով» տեսակի ԲՊ3103 համարի ատրճանակից կրակել էր քաղաքացու մեքենային։ Նրա հետ այդ ժամանակ դեպքի վայրում էր եղել ներկայումս խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Արթուր Հարությունյանը։

Գործն, իհարկե, բարեհաջող ջրվեց, իսկ Օհանյանը մինչ այժմ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է, իսկ Դավիթ Անանյանը կրկին ուզում է նրա ձեռքը զենք տալ։