Գավառի զոհված բնակչի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը

Գավառի զոհված բնակչի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը

Գավառում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով մահացած Զորիկ Պարոնիկյանի հուղարկավորությունը, ամենայն հավանականությամբ,  տեղի կունենա վաղը։ Այս մասին «Հրապարակին» փոխանցեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Նա ասաց, որ դեռևս տեղի չի ունեցել, իսկ թե ե՞րբ է տեղի ունենալու, պատասխանեց՝ «Երևի վաղը»։ Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել էր 1989 թվականին ծնված Զոհրաբ Պարոնիկյանը, նա ամուսնացած էր, ուներ 2 զավակ։