22 տարի անց առաջին անգամ սափրել է մորուքը

22 տարի անց առաջին անգամ սափրել է մորուքը

Իտալիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն, ով այժմ ղեկավարում է «Հայդուկը»՝ որպես գլխավոր մարզիչ, 22 տարի անց առաջին անգամ սափրել է իր նշանավոր մորուքը։ Այս անսովոր քայլը Գատուզոն կատարել է հատուկ նպատակով՝ տղամարդկանց առողջության խնդիրներին աջակցող կազմակերպության համար 10 հազար եվրո հավաքելու համար։