Հանրապետական կոնգրեսականը Բայդենի առաջին աշխատանքային օրվա «տհաճ անակնկալ» է պատրաստել

Հանրապետական կոնգրեսականը Բայդենի առաջին աշխատանքային օրվա «տհաճ անակնկալ» է պատրաստել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ, Ջորջիա նահանգից ընտրված Մարջըրի Թեյլոր Գրինը ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի համար առաջին աշխատանքային օրվա առիթով «տհաճ անակնկալ» է պատրաստել։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ ներկայացնելու է նախագիծ հունվարի քսանմեկին Բայդենին իմփիչմենտ հայտարարելու մասին։ Այս մասին հայտնում է Hill պարբերականը, չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ մեղադրանքներ է ներկայացնելու Բայդենին։ Կոնգրեսականը ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացիները չեն ցանկանում ունենալ այնպիսի նախագահ, ով պատրաստ է չարաշահել իր իշխանությունը եւ ում հնարավոր կլինի գնել այլ պետությունների կառավարությունների կամ էներգետիկ ընկերությունների կողմից։ Թեյլոր Գրինը նաեւ հիշատակել է Բայդենի «ուկրաինական կապերի» մասին, որոնք նա ունեցել է ԱՄՆ փոխնախագահ աշխատած տարիներին։