Մահացել է թատերագետ Նվարդ Ասատրյանը

Մահացել է թատերագետ Նվարդ Ասատրյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է՝ կյանքից հեռացել է թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ Նվարդ Ասատրյանը։ 

Նվարդ Ասատրյանը բազմիցս ընդրգկվել է «Արտավազ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության, «Թատերական Լոռ» եւ մի շարք այլ փառատոնների մասնագիտական հանձնախմբերի կազմում։ Եղել է «Թատրոն»  պաշտոնաթերթի պատասխանատու քարտուղարը։ Խմբագրել է մի քանի տարաբնույթ թատերական ժողովածուներ։ Աշխատել է հայաստանյան մի շարք թերթերում, տարբեր տարիներին լավագույն լուսաբանման համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ շնորհակալագրերի։ 2014թ-ին արժանացել է մշակույթի նախարարության պատվոգրին, պարգեւատրվել Նարեկացի հուշամեդալով եւ ՀԹԳՄ ոսկե մեդալով։