Քուրս եկել էր իր նորածնի համար վեշեր առնի

Փլատակների տակ մնացածի հորեղբոր տղան է լրագրողներին պատմում․
«Ես կյանքում սենց չեմ խոսել, չգիտեմ էլ խի եմ խոսում։ Ես կյանքում ոչ ցուցարար եմ եղել, ոչ որևէ մեկի համար աշխատել եմ ։ Գիշերը ժամը 12։20 եմ եկել, մարդ չի եղել, շատ քիչ մարդ է եղել։ Գիշերը մի տրակտոր է աշխատել։ Պաշտոնյաներից ոչ մեկը չի եղել։ Տեսնես որտեղ էին կայֆավատ լինում։ Ինչ արել, 99 տոկոսը ժողովուրդն է արել։ Փրկարարներ շատ քիչ են եղել, եթե լինեին, հիմա գտած կլինեին։ Ես քրերիս եմ փնտրում։ Երկու քուրերս են եղել։ Մի քուրս հղի էր՝ մյուս քրոջս ու հինգ տարեկան երեխայի հետ եկել է նորածնի համար վեշեր առնի։ Գիշերը այ ստեղից ձայներ էր լսվում։ Մի քանի փրկարարներով ի՞նչ անեին»։
Կարծիքներ