Մեսսի, թե՞ Մարադոնա․ իտալացի հայտնի մասնագետը ընտրություն է կատարել

Մեսսի, թե՞ Մարադոնա․ իտալացի հայտնի մասնագետը ընտրություն է կատարել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերթական հարցազրույցն է տվել, այս անգամ անդրադառնալով Աշխարհի ընթացիկ առաջնությանը։ Հարցին՝ Մեսսի, թե՞ Մարադոնա, Անչելոտին արձագանքել է «Միանշանակ ես Մարադոնային կընտրեի,  այդ հարցի կարիքը չկար էլ։ Ես անձամբ եմ ծանոթ Մարադոնային, անձամբ եմ խաղացել նրա դեմ»։ Անչելոտին նաև նշել է, թե ով ընթացիկ առաջնության գլխավոր ֆավորիտը։ 

«Բրազիլիան հոյակապ ֆուտբոլ է խաղում։ Աշխարհի առաջնությանը մասնակից յուրաքանչյուր հավաքականի համեմատ ամենակատարյալը հենց բրազիլացիներն են խաղում։ Նրանք և փորձ ունեցող խաղացողներ ունեն և երիտասարդներ, որոնց համագործակցությունից որակ է ծնվում»,- ասել է մասնագետը։ Հարձին, թե ով է իր կարծիքով այս պահին աշխարհի լավագույն հարձակվողը, Անչելոտին պատասխանել է․ «Մեսսիի, Ռոնալդուի, Բենզեմայի, Լևանդովսկիի ժամանակաշրջանը աստիճանաբար մոտենում է ավարտին։ Հիմա Մբապե, Ռիշարլիսոն, Հոլանդ, Խուլիան Ալվարեսի ու մյուսների ժամանակն է։