Ես չեմ կարող գնահատական տալ, որ դա քարոզարշավ էր․ քաղաքապետը՝ Ավինյանի այցի մասին

Ես չեմ կարող գնահատական տալ, որ դա քարոզարշավ էր․ քաղաքապետը՝ Ավինյանի այցի մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ Տիգրան Ավինյանը երեկ այցելել էր Սուրմալու տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վայր և այս ողբերգության ֆոնին, ըստ էության, քարոզարշավ էր անում՝ հայտարարելով, որ ինքն այդտեղ է որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։

«Ես չեմ կարող գնահատական տալ, որ դա քարոզարշավ էր։ Կարծում եմ՝ դա ավելի շատ քարոզարշավ չէ։ Լրագրողների հարցը չեմ հասկացել, անկեղծ, թե որպես ինչ է էնտեղ եղել, ցանկացած քաղաքացի կարող էր էնտեղ լինել։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի պարոն Վաինյանին հարցնել»,-ասաց քաղաքապետը։

Եթե շարքային քաղաքացի էր, ուրեմն այդպիսի հայտարարությւոն անբելու կարիք չպիտի ունենար, որ նաև կանգներ լրագրողների հարցերին պատասխաներ։ Այս պահին Ավինյանը ոչ մի կարգավիճակ չունի՝ բացի ՔՊ-ական լինելուց։

-Բան չասացի, բայց կարծում եմ՝ էդ հարցը երևի պարոն Ավինյանին պետք է տաք։

-Ամեն դեպքում, Դուք եկող տարի կայանալիք ընտրությունների, այդ թվում՝ Ավինյանի թեկնածության մասով ի՞նչ կարծիքի եք, ու նաև Դուք ի՞նչ մասնակցություն կունենաք այդ ընտրություններին։

-Ես կարծում եմ՝ դեռ վաղ է քարոզարշավը սկսելուն, դեռ բավականին ժամանակ կա, աշխատում ենք, ես՝ ինքս, թիմային աշխատող եմ, և ինչ որոշում, որ լինի, ըստ էդ որոշման արդեն առաջ կգնանք։

Մանրամասն՝ վաղը, «Հրապարակ» թերթի հերթական համարում