Անեկդոտներ կորոնավիրուսի մասին

Անեկդոտներ կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսը, որ արդեն 3 -4 ամիս է՝ համաշխարհային առաջատար պարբերականների՝ կայքերի, հեռուստատեսության հիմնական նյութն է ու հետին պլան է մղել բոլոր մարզական, մշակութային և այլ միջոցառումները, դարձել է նաև անեկդոտների առարկա։ Դրանցից լավագույնը այն մեկն է, երբ բջջային հեռախոսը հինգերորդ անգամ սպիրտով սրբվելուց հետո խորտիկ  է պահանջում։
Ներկայացնում ենք կորոնավիրուսի մասին համացանցից վերցված անեկդոտները։

Կարանտինի 30 օր Իտալիայում՝ վերադարձել են  դելֆինները
Կարանտինի 30 օր Ուելսում՝ վերադարձել են վայրի այծերը
Կարանտինի 30 օր Ուկրաինայում՝ վերադարձավ Սաակաշվիլին
Նախկինում անտառ գնացացներին փնտրում էին, որպեսզի փրկեն, հիմա՝ տուգանելու համար։
Կորոնավիրուսն ասես միասեռական լինի․ կարծես թե կա, բայց քո ընկերների ու բարեկամների մոտ՝ ոչ։
Կարանտինը կավարտվի, բայց ոտքով դուռը բացելու սովորույթը՝ ոչ։
Սեքս հեռախոսով․Ես դանդաղ  իջեցնում եմ դիմակս։
Ի դեպ, քաղաքի վտանգավոր արձվարձաններում ման գալը դարձել է անհամեմատ  անվտանգ, գլխավորը՝ հաճախակի հազացեք։
Շունը հեռուստացույց նայելով ասում է տերերին՝ Դե հերիք վնգստաք, ֆիլմը կնայեմ ու բոլորիդ դուրս կհանեմ։
Վիրուսները գալիս և գնում են, իսկ անցաթղթերը մնում։
Երեխաներ, ով ինչ է ուզում դառնալ կարանտինի ավարտից հետո։
Աշխարհում հաստատվել է հակահեղափոխական իրավիճակ․ վերևները ցանկանում են կառավարել նորովի, ներքևները ցանկանում են ապրել առաջվա պես, զանգվածների ակտիվությունը չնչին է։
Դիմակների այս ողջ դեֆիցիտը հիշեցրեց ԽՍՀՄ-ը, որտեղ  բոլորը ջինսով էին, թեպետ խանութներում ջինսեր չէին վաճառվում։