Ռազմաճակատում ռուս գեներալ է զոհվել. հայտնի էր դաժանությամբ
![Ռազմաճակատում ռուս գեներալ է զոհվել. հայտնի էր դաժանությամբ](https://hraparak.am/uploads/images/2024/11/image_750x_672cfd4e85bca.jpg)
Տելեգրամյան ալիքները գրում են ուկրաինական ճակատում ռուսական բանակի գեներալ-մայոր, 5-րդ բրիգադի հրամանատար Պավել Կլիմենկոյի զոհվելու մասին։
Կլիմենկոն ծնունդով Ստավրոպոլից է, ով ծառայել է Ղրիմում մինչև Ուկրաինա ներխուժումը։ Նա մեղադրվում է Դոնեցկ քաղաքում՝ Պետրովսկայա լքված հանքավայրի տարածքում խոշտանգումների ճամբար կազմակերպելու մեջ։
Այնտեղ, ինչպես հայտնում են ինտերնետային ռեսուրսները, խոշտանգումների են ենթարկվել զինվորները, մասնավորապես նրանք, ովքեր հրաժարվել են գնալ «մսային հարձակումների»։
Գեներալի քույրը՝ Եկատերինա Կլիմենկոն լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ եղբայրը մահացել է։ Գրառման մեկնաբանություններում ցավակցական մեկնաբանություն է թողել նաև նրա մյուս քույրը՝ Իրինան։
Կարծիքներ