ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հայտնում են.

«Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 5-ին ժ. 11.00 FlyDubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ:

Ավիատոմսերի ձեռքբերման և Վրաստանից Հայաստան տեղափոխման հետ կապված հարցերով խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետևյալ հեռախոսահամարով՝ +971 50 6144949»: