Ռուսաստանը չի ավելացնելու նավթի արդյունահանման ծավալները

Ռուսաստանը չի ավելացնելու նավթի արդյունահանման ծավալները

Չնայած այսօրվանից իր ուժը կորցրած դարձավ ՕՊԵԿ+ գործարքը, սակայն Ռուսաստանը չի պլանավորում ավելացնել իր նավթի արդյունահանումը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը, վկայակոչելով ռուսական ոլորտային նախարարություններում ունեցած իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման, շուկայում կա նավթի ահռելի հավելյալ քանակ, որը գերազանցում է պահանջարկի ծավալները, եւ այդ պայմաններում ռուսական ընկերությունների համար անիմաստ է հանույթի ծավալների ավելացումը։ Bloomberg-ի հրապարակման մեջ նշվում է, որ նման կեցվածքը կարող է ապագայի համար խաղաղասիրական նկատվել՝ ռուս-սաուդական նավթային հակասությունների համատեքստում, ինչը նաեւ վկայում է այն մասին, որ գնային առճակատումը կարող է շուտով ավարտվել։ Չնայած այս ամենին, Մոսկվան դեռ Էր-Ռիյադի հետ չի սկսել այս թեմայով բանակցություններ, ինչը հաստատել է նաեւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։